Մատչելիության հղումներ

Զելենսկին շնորհավորել է Ալիևին Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ


Արխիվ
Արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Շնորհավորեցի պարոն նախագահին և ողջ ադրբեջանական ժողովրդին՝ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ, որոնք կայացան նախագահ Թրամփի միջնորդությամբ՝ հանուն երկարատև խաղաղության և հուսալի անվտանգության Հարավային Կովկասի տարածաշրջանում», - գրել է նա սոցիալական ցանցում։

Զելենսկին հույս է հայտնել, որ ամեն ինչ կստացվի։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև էներգետիկ համագործակցությունը, պայմանավորվել շարունակել աշխատել հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG