Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն ողջունում է վաշինգտոնյան պայմանավորվածությունները


Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված հռչակագիրը։ Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է դաշինքի մամուլի քարտուղար Էլիսոն Հարթը։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և այն դերակատարությունը, որ այդ գործում ունեցել է Միացյալ Նահանգների նախագահը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ», - նշել է ՆԱՏՕ-ի խոսնակը։

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երեք երկրների ղեկավարները Վաշինգտոնում կայացած հանդիմանը ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG