Մատչելիության հղումներ

Զախարովա․ «Մոսկվայի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները դեռ ուժի մեջ են»


Մարիա Զախարովա, արխիվ
Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանը դեռ պետք է հավելյալ վերլուծության ենթարկի տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող վաշինգտոնյան հայտարարությունները,- TACC գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները դեռ ակտուալ են, քանի որ կողմերից որևէ մեկը դրանցից չի հրաժարվել», - պնդել է նա:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակի պնդմամբ՝ «հարկավոր է նաև հաշվի առնել Հայաստանի ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքին մաս կազմելու գործոնը, մասնավորաբար հանրապետության տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների տեսանկյունից»։

Զախարովան նաև ընդգծել է, որ «Մոսկվան դրական է գնահատում ամերիկյան կողմի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած հանդիպումը և հույս ունի, որ այն կնպաստի խաղաղության հաստատմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG