Մատչելիության հղումներ

Վելայաթի․«Իրանը կարգելափակի Կովկասի ամերիկյան միջանցքը»


«Իրանը կարգելափակի Կովկասի ամերիկյան միջանցքը՝ Ռուսաստանի հետ միասին կամ առանց Ռուսաստանի»,- մեկնաբանելով Վաշինգտոնում եռակողմ հռչակագրի ստորագրումն այսօր «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։

«Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհաքաղաքական կետերից մեկն է և այդ անցումը ոչ թե Թրամփի սեփականությունը կդառնա, այլ գերեզմանի կվերածվի Թրամփի վարձկանների համար», - ասել է իրանցի պաշտոնյան:

Վելայաթիի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը փոխում է տարածաշրջանում ստեղծված աշխարհքաղաքական իրավիճակը, հանգեցնում է սահմանների փոփոխության և միտված է Հայաստանի մասնատմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG